National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.12.2008
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով.

«1948 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ 1950 թվականից դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների օրը:

Անցած 60 տարիներին փոխվել են եւ աշխարհը, եւ մարդիկ, սակայն մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պատկերացումները, որ ձեւավորվել են դեռ հունական անտիկ շրջանի փիլիսոփաների օրոք, հիմնականում մնացել են նույնը: 219 տարի առաջ` 1789 թ. ‎Ֆրանսիայում առաջին անգամ ձեւակերպված հասկացությունը այսօր նոր ու առավել ամբողջական բովանդակություն է ստացել, հիմքում պահպանելով գլխավորը` ծննդից մարդն օժտված է անքակտելի իրավունքներով, որոնց պահպանության երաշխավորը պետք է լինի պետությունը:

Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւս ամրագրվել են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Իսկ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում ստեղծվեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, եւ կարճ ժամանակից Ազգային ժողովը նշանակեց Մարդու իրավունքների պաշտպան, ում գերագույն խնդիրը Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն է:

Սահմանադրական բարեփոխումներից հետո Ազգային ժողովում նաեւ ստեղծվեց մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով` խնդիր ունենալով մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ոլորտում քաղաքացիներին աջակցությունը եւ տեղեկատվության տրամադրումը:

Շնորհավորելով մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով` ուզում եմ հավաստիացնել, որ այսուհետ էլ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված օրենքները ու համաձայնագրերը լինելու են Ազգային ժողովի մշտական ուշադրության կենտրոնում, ինչպես նաեւ` կարեւորվելու է դրանց կատարումը, որովհետեւ որքան էլ կատարյալ լինեն օրենքները, կյանքը բարեփոխել հնարավոր է օրենքների ճշգրիտ կատարմամբ»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am